00:00:00

Կրթամշակութային աջակցություն՝ արցախցի դպրոցականներին․ ԿԳՄՍ-ն հրապարակել է կազմակերպությունների ցանկը

15:58, 10 նոյեմբեր 2020

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։ Նախարարությունը հրապարակել է այդ ցանկը, որը ներկայացնում ենք ստորև.
  • «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ
Արցախից ժամանած երեխաների համար կրթական ռեսուրսների տրամադրում (համակարգչային տեխնոլոգիաներ՝ ապահովված կրթական ռեսուրսներով, ինչպես նաև գրենական պիտույքներ), հոգեբանական աջակցություն, դասարանային և արտադասարանական կրթության կազմակերպում։ Հեռ.՝ +374 060 505 515 Էլ. հասցե՝ [email protected]
  • Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն
Նկարչություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, քանդակ, պար: Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 13, Հեռ.՝ 060 833 383
  • Դավթաշենի թիվ 40 գրադարան
Խմբակներ և միջոցառումներ՝ պար, երաժշտություն, նկարչություն, խեցեգործություն, արտ-թերապիա։ Հասցե՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Արվեստի դպրոցի Բ մասնաշենք, Հեռ.՝ +374 99 116 699
  • «ԺԵՍՏ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոն
Հոգեբանական աջակցություն նախադպրոցականներին, կրտսեր դպրոցականներին և դեռահասներին, հիմնականում՝ արտթերապևտիկ մեթոդներով: Դրական ծնողավարության հմտություններ՝ ծնողների, ինչպես նաև հետտրավմատիկ հոգեբանական աշխատանք ընտանիքների հետ: Հասցե՝ ք. Երևան, Նորք Մարաշ 7-րդ փողոց, 146 տ, Հեռ.՝ 091 (098) 821 491
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիա
ՀՀ ՊՆ համագործակցությամբ վիրավորների հոգեբանական և հոգեբուժական օգնություն համակարգում, աշխատանք տարհանված բնակչության հետ ստորև կազմակերպությունների հետ համատեղ. Հասցե՝ Երևան, Նալբանդյան 47-16, Հեռ.՝ 010 544 077
  • «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն
Հասցե՝ Նալբանդյան 47-16, հեռավար և հեռախոսային աջակցություն: Հեռ.՝ 060 834 777
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
Հոգեբուժական և հոգեբանական խորհրդատվություն: Հասցե՝ Նալբանդյան 47-16, Հեռ.՝ 099 544 477
  • «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Էսպաս կենտրոն, «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոն
3-18 տարեկան երեխաների համար զարգացնող, ժամանցային, կրթական, մշակութային միջոցառումներ: Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 29, Էսպաս կենտրոն ք. Գյումրի, «ԿԱԶԱ» կենտրոն, Շահումյան 69 ք. Երևան, Թումանյան 24, բն. 5, Հեռ.՝ 077 541 844
  • «Գիտակ մանուկ» մանկական կենտրոն Զարգացնող ծրագրեր (Ծրագրում՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, օտար լեզուներ, երգեցողություն, կերպարվեստ)։ Նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար (3,8-5,8 տարեկան)։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթ և կիրակի օրերին՝ 2,5 ժամ տևողությամբ։
Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 9, Հեռ.՝ 094 975 500, 010 399 412
  • «Տրիո լենգվիջ սենթր»
Լեզվի դասընթացներ: Այցելություն երեխաների կացարաններ: Անհրաժեշտ օգնության հավաքագրում: Զինվորների համար տաք իրերի պատրաստում (գուլպաներ, գլխարկներ, ձեռնոցներ, սվիտերներ): Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 50, Հեռ.՝ 077 354 647
  • «Լեմոն թրի քիդս քորնր»
Խնամքի, ժամանցի և զարգացման կենտրոն: Հասցե՝ ք. Երևան, Ռաֆայել Լեմկինի 14, Հեռ.՝ 096 560 004
  • «Պինգվինաշեն» զարգացման և դասապատրաստման կենտրոն
Դասապատրաստում, առարկայական ուսուցում: Հասցե՝ ք. Երևան, Սարմենի 49, Հեռ.՝ 091 335 050
  • «Ինդիգամի» երեխաների զարգացման և խնամքի կենտրոն
2-12 տարեկան երեխաների զարգացման կենտրոն, նախակրթարան, դասապատրաստում: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փող., 28/3 շենք, Հեռ.՝ +374 99 701 069, 091 342 134, 043 701 069
  • Տոտիկ սոցիալ-մշակութային զարգացման ՀԿ
•Հելունագործության այբուբեն, տարբեր իրերի գործվածք, •Ամիգուրումի /հելունով գործած խաղալիքներ/, •Ձեռագործությունների աշխատարաններ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով: Դասընթացներն իրականացվում են zoom-ով, մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել և ունենալ համապատասխան նյութերը: Հեռ՝ 096 658 564, 077 386 451, https://www.facebook.com/totiksocialentrepreneurship
  • «Ավետիս» շրջիկ տիկնիկային թատրոն
Բարեգործական տիկնիկային միջոցառումներ, ուրախ ժամանց: •Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, •Մուլտհերոս, •Մրցութային խաղեր, •Մրցանակներ Հեռ.՝ 055 969 295
  • «Ապագան հիմա է» ՀԿ
Խմբակներ և միջոցառումներ՝ պար, երաժշտություն, նկարչություն, խեցեգործություն, արտ-թերապիա: Հասցե՝ Իսահակյան 44, +374 99 116 69
  • «Mind Center»
•Ծրագրավորում, •Ռոբոտաշինություն, •Ուսումնական ժամանց լեգոներով, Տարիքային խումբ՝ 7-14 տարեկան Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, Հեռ.՝ 077 131 131
  • «Whiz Code Academy»
•Ծրագրավորում, •Անգլերեն, •Նկարչություն, •Ռոբոտաշինություն, •«Բիզնես և նորարարություն» դասընթացներ Հեռ.՝ 041 656 537

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր