00:00:00

Ստացվում է՝ գործող իշխանությունը տարիներ շարունակ հանցավոր լռությո՞ւն էր պահպանում. Պետրոսյան

00:15, 01 մայիս 2018

Անհնար է առանց նյարդայնանալու հետևել Փաշինյան-ՀՀԿ հանդիպմանը: Լիովին հասկանալի է, որ խելացի և ազգապաշտ երևալու մոլուցքը չէր շրջանցել իր հաստիքային հավակնորդներին... Լավ, բա էտքան դժվա՞ր էր հարցեր տալիս ճիշտ դերաբաշխում կատարելը... Նախ, պետական շահի մասին «հոգածության» տպավորություն թողնելու «ծանրությունը» ստանձնել էին պետական միջոցների նկատմամբ ընդգծված անխնա վերաբերմունքի մոլի սիրահարները, երկրորդ, մի տեսակ տպավորություն էր, թե ընդդիմությունը հարցուպատախանի մեջ է գործող կառավարության հետ... Ստացվում է՝ գործող իշխանությունը տարիներ շարունակ հանցավոր լռությո՞ւն էր պահպանում. հանուն ո՞ւմ կամ ինչի... Բա Մայր Հայրենիքը, բա Արցախը, բա պետական բյուջեն ու աղքատությունը... Եվ հետո, ինչո՞ւ էին հարցատուներն այդքան շփոթված ու ջղաձիգ... Facebook-յան իր էջում գրել է Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր