00:00:00

«Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն՝ Հայաստանը շրջափակում են նաև հարավից»․ Վահրամ Միրաքյան

13:25, 10 նոյեմբեր 2020

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք ֆիքսենք մի քանի բան. 1. ԼՂԻՄ-ի նախկին տարածքների, ասենք Շահումյանի մասին խոսք չկա համաձայնագրում: 2. Թալիշի, Հադրութի, Մատաղիսի մասին բան չկա: 3. Ոնց հասկանում ենք, թուրքական բանակն էլ մնումա Արցախում, ռուսականի հետ: 4. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից: 5. Ռուսական խաղաղապահները մնում են 5 տարի, և ավտոմատ ավելանում է ժամկետը, եթե 5 տարուց կողմերից մեկը դուրս չի գալիս պայմանագրից: 5 տարուց Ադրբեջանը, որպես կողմ կարա դուրս հահամաձայնագրից ու ռուսները հեռանան կամ 10 տարուց, իսկ ԼՂԻՄ-ը ու ՀՀ-ն մնա շրջափակված: 6. Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին: Կարծում եմ, մեր բանակի իրավիճակը համարժեք չէ դիվանագիտական կապիտուլացիային: Դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը: Ռազմավարական տեսանկյունից թուրքական աշխարհն ահռելի հաջողության հասավ, միավորվեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական հաջողության նվեր ստացավ Արցախի կեսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ և…: Աստված մեզ խոհեմություն տա, դեռ երկար պայքար ունենք: Մեզ պետքա շտապ ամրանալ, հզորանալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր