00:00:00

ԱՄՆ-ում հայտնել են՝ որ դեպքում իշխանությունը կփոխանցվի Բայդենին

16:10, 10 նոյեմբեր 2020 Աշխարհ

Մի շարք առաջատար լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենին իշխանության փոխանցման գործընթացը մեկնարկելու է միայն ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) որոշումից հետո, այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի կազմում գործող ԱՄՆ Միջազգային զարգացան գործակալության փոխտնօրեն Ջոն Բարսան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Բարսան ընգծել է, որ երկրում դեռևս իշխանության փոխանցման գործընթացը չի սկսվել: «Ոչինչ չի փոխվի, մինչև Վարչության ղեկավարությունը չորոշի, թե ով է հաղթել ընտրություններում»,- ընդգծել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, ինչը թույլ չի տալիս երկրում սկսել հետընտրական անցումային շրջանը: Ինչպես գրում է Politico-ն, քանի դեռ Մերֆին Բայդենին չի ճանաչում ընտրված նախագահ, վերջինիս թիմը չի կարող կառավարական ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ստանալ և դաշնային վարչությունների հետ աշխատանք սկսել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր