00:00:00

Պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ ոստիկանությունում. Փոխվել է նաեւ Երեւանի ոստիկանապետը

13:17, 10 նոյեմբեր 2020 Քաղաքականություն

ՀՀ ոստիկանության համակարգում նոյեմբերի 9-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր