00:00:00

ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ

23:48, 09 նոյեմբեր 2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից  Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Կազմակերպության մամուլի քարտուղարն ափսոսանք է հայտնել, որ ԼՂ հակամարտության սրումը հանգեցրել է տխուր հետևանքների: «Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Սպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը»,- ասել է Զայնետդինովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր