00:00:00

Bloomberg. ԵՄ-ն մտադիր է հասանելիություն ստանալ կոդավորված հաղորդագրությունների նկատմամբ ահաբեկչության դեմ պայքարի համար

00:44, 10 նոյեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիությունը մտադիր է սոցցանցերին եւ մեսենջերներին պարտավորեցնել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով բացահայտել հաղորդագրությունների կոդավորումը, հաղորդում է Bloomberg-ը: Այս մասին ասվում է ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին արված հայտարարության մեջ: Գործակալությունը նշում է, որ Ֆրանսիայում եւ Ավստրիայում վերջին հարձակումներն ահաբեկչությանը վերադարձրել են Եվրամիության քաղաքական օրակարգի առաջին տեղ: «Մենք պետք է եվրոպացիներին պաշտպանենք իսլամիզմից: Թվային տվյալների նկատմամբ հասանելիությունն առավել կարեւոր է դառնում»,-ասվում է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, նշվում է, որ «սոցցանցերն ու այլ պրովայդերները պատասխանատվություն են կրում, որպեսզի իրենց ծառայությունները չօգտագործվեն անօրինական գործունեության կամ ահաբեկչության, հանցավորության կամ ատելության քարոզչության համար»: Փաստաթղթում ասվում է, որ պետք է ստեղծել գործիք «ահաբեկչական բնույթի նյութերը ջնջելու համար» դրանց մասին հաղորդվելուց առնվազն մեկ ժամ անց: ԵՄ-ի կողմից քննարկվող առանձին բանաձեւն ուղղված է «կոդավորված տվյալների նկատմամբ հասանելիություն ստանալու համար տեխնիկական լուծումների» որոնմանը: Համաձայն փաստաթղթի, ինչպես նշում է Bloomberg-ը, այս ամիս ակնկալվում է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է «կոդավորման եւ անվտանգության միջոցով անվտանգության մասին» բանաձեւ ընդունեն: Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ տեխնոլոգիական ընկերությունների ավելի կոշտ վերահսկման ԵՄ առաջարկն ակնկալվում է արդեն դեկտեմբերին: Բացի այդ, Եվրահանձնաժողովը մտադիր է վերանայել առկա կանոնները՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել ագրեսիվ հաղորդագրությունների, ահաբեկչության քարոզման եւ այլ անօրինական կոնտենտի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր