00:00:00

Ֆրանսիան Եվրախորհրդին կառաջարկի չեղարկել Թուրքիայի հետ մաքսային միության կապերը. Europe 1

18:52, 09 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիան պատրաստվում է Եվրախորհրդին առաջարկել չեղարկել Թուրքիայի հետ մաքսային միության կապերը, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ չմանրամասնելով, թե որտեղից է նման տեղեկություն ստացել: Նշվում է, որ Փարիզը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությանը և Միջերկրական ծովում թուրքական կրկին ագրեսիվ քաղաքականությանն ի պատասխան՝ ցանկանում է չեղարկել գլխավոր տնտեսական պայմանագիրը: Հայտնի է, որ Մակրոնի և էրդողանի՝ Սիրիայի և Լիբիայի քաղաքացիական պատերազմների շուրջ առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել էին վերջերս ֆրանսիայում իսլամիստ դեռահաս ծայրահեղականի կողմից ուսուցչին սպանությունից հետո: Դրան հաջորդել էին իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի մասին Մակրոնի հայտարարությունը և դրան Էրդողանի կտրուկ պատասխանը: Հարաբերությունների լարման պատճառ են դարձել նաև ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի շուրջ առաջացած քաղաքական վեճը, Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերը և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր