00:00:00

Մերկել. ԱՄՆ-ն եւ Գերմանիան պետք է միավորվեն՝ հաղթահարելու խոշոր մարտահրավերները

19:03, 09 նոյեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ կոչ արել սերտորեն համագործակցել: «ԱՄՆ-ն եւ որպես ԵՄ մաս Գերմանիան պետք է միավորվեն՝ հաղթահարելու մեր ժամանակների խոշոր մարտահրավերները»,-ասել է Մերկելը, հաղորդում է DW-ը: Նրա խոսքով՝ պետք է ուս-ուսի պայքարել կորոնավիրուսի, գլոբալ տաքացման, միջազգային ահաբեկչության դեմ եւ միասին հանդես գալ բաց համաշխարհային տնտեսության եւ ազատ առեւտրի օգտին: Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան եւ Եվրամիությունը գիտակցում են պատասխանատվությունը «21-րդ դարի անդրատլանտյան համագործակցության հարցում»: «Ամերիկան եղել է եւ մնում է մեր կարեւորագույն դաշնակիցը, սակայն արդարացիորեն ակնկալում է, որ կգործադրենք ավելի մեծ ջանքեր սեփական անվտանգությունն ապահովելու եւ աշխարհում մեր համոզմունքներն առաջ տանելու համար»,-նշել է Մերկելը՝ հավելելով, որ ակնկալում է համագործակցություն Բայդենի եւ ապագա փոխնախագահ Քամալա Հարիսի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր