00:00:00

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում ապրող հայերին չտրվել սադրանքների

18:08, 09 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ադրբեջանը փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Գրասենյակը կոչ է անում Ռուսաստանում ապրող հայերին լինել աչալուրջ ու չտրվել սադրանքների: «Ռուսաստանում բնակվող հարգելի հայրենակիցներ: Ադրբեջանը կրկին փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում, հրահրել ազգամիջյան բախումներ եւանկարգություններ:  Այս ընթացքում մենք խնդրում ենք ձեզ լինել աչալուրջ, զգույշ, չտրվել սադրանքների, համագործակցել տեղական իրավապահների հետ: Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք եւներուժ պետք է ուղեկցել բացառապես Հայաստանի ու Արցախի ուղղությամբ»,-նշվում է հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր