00:00:00

Թրամփի շտաբի` ընտրակեղծիքների ահազանգման թեժ գիծը ծանրաբեռնված է դեմոկրատների աջակիցների կեղծ զանգերով. լրատվամիջոցներ

16:21, 09 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի՝ կայացած նախագահական ընտրություններում տեղ գտած հնարավոր խախտումների մասին տեղեկությունների հավաքման նպատակով ստեղծված թեժ գիծն անընդհատ կեղծ զանգեր է ստանում դեմոկրատների աջակիցներից:
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ABC հեռուստաընկերությանը հղումով: Թեժ գծի ձայնային հաղորդագրությունների բաժինը լեփ-լեցուն է զանգերով, որոնց հեղինակները ծաղրում են Թրամփին ու շնորհավորում ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի կապակցությամբ: Նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, իր թվիթերյան էջում դժգոհություն է հայտնել այս առնչությամբ և Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեին մեղադրել կեղծ զանգերի կազմակերպման համար: Թրամփի թիմը թեժ գծի միջոցով փորձում է ընտրությունների ընթացքում դեմոկրատների կողմից իրականացված ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ բողոքներ հավաքել՝ փորձելով ապացուցել, որ Թրամփի «հաղթանակը գողացել» են: Դեռևս նոյեմբերի չորսին Թրամփը հայտարարել էր, որ վերընտրվել է, իսկ իր մրցակից Բայդենը «խարդախություններ է անում», որպեսզի չընդունի պարտությունը: «Անկեղծ ասած՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում: Հիմա մեր նպատակն է ի շահ երկրի ապահովել ընտրությունների արդյունքների ամբողջականությունը: Սա շատ կարևոր պահ է: Ակնհայտ է, որ մեր երկրի նկատմամբ խոշոր խարդախություն է իրականացվել»,-Սպիտակ տանը հայտարարել էր Թրամփը: Թեպետ մի շարք նահանագներում քվեաթերթիկների հաշվարկը դեռևս չի ավարտվել, ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարել են Բայդենի հաղթանակի մասին: Նախագահն ու իր աջակիցները չեն ընդունում  որոշ նահանգներում ձայների հաշվարկի արդյունքները և մտադիր են դրանք վիճարկել դատարանում՝ ներկայացնլով հօգուտ դեմոկրատների իրականացված զանգվածային խախտումների և կեղծիքների ապացույցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր