00:00:00

Ավտովթար Ակնալիճ գյուղում

20:40, 28 փետրվար 2018 Պատահարներ

Փետրվարի 28-ին, ժամը 03:54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 35 GL 971 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ս.) շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 1990 թ. ծնված Ս. Գ.-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով հոսպիտալացվել են Մեծամորի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր