00:00:00

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը. ТАСС

02:04, 08 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ էլ, ըստ Կրեմլի մամլո ծառայության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Հանգամանորեն քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ շփումներն ուղղվել են մարտական գործողությունները շուտափույթ դադարեցնելու տարբերակներ գտնելուն և քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելուն: Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխհամագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր