00:00:00

Խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը. Ջո Բայդեն

21:20, 07 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ: Ջո Բայդենը գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում: «Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ ընտրել եք մեր մեծ երկրի ղեկավար: Մեզ սպասվող աշխատանքը բարդ է լինելու, բայց ես ձեզ խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իմ օգտին եք քվեարկել, թե ոչ: Ես կպահպանեմ այն հավատը, որ դուք ինձ տվել եք»,- գրել է Բայդենը: Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:  Բայդենի ընտրվելու մասին լուրերը հայտնում են CNN հեռուստաընկերությունը և BBC-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր