00:00:00

Ջո Բայդենը հաղթել է նախագահական ընտրություններում

20:45, 07 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ջո Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։ BBC-ն հաղորդում է, որ Ջո Բայդենը հաղթել է Փենսիլվանիայում՝ ստանալով 20 ընտրիչի ձայն։ Նա հավաքել է 273 ընտրիչի ձայն։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ դառնալու համար անհրաժեշտ էր հավաքել 270 ընտրիչի ձայն։ Ընտրություններին գրանցվել է ամենաբարձր մասնակցությունը 1900 թվականից ի վեր։ Բայդենն ավելի քան 73 մլն ձայն է հավաքել, ինչը ԱՄՆ պատմական ցուցանիշ է համարվում: Դոնալդ Թրամփը հավաքել է գրեթե 70 միլիոն ձայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր