00:00:00

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

20:09, 07 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների եւ դրանցում Սիրիայից եւ Լիբիայից ժամանած ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ:
Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին ՝ ի նպաստ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք միտված են ապահովել քաղաքական և դիվանագիտական լուծումը: Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ: Բացի այդ,  Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկուստեք ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարի վճռականությունը ՝ դրա բոլոր դրսևորումներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր