00:00:00

Մեծ Բրիտանիան լիովին արգելել է Դանիայից մուտքը՝ ջրաքիսների բուծման ֆերմաներում կորոնավիրուսի պատճառով

20:24, 07 նոյեմբեր 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիան լիովին արգելել է Դանիայից մուտքը իր տարածք՝ ջրաքիսների բուծման դանիական ֆերմաներում COVID-19-ի բռնկումների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դանիայի իշխանությունները ավելի վաղ որոշում էին կայացրել ոչնչացնել բոլոր ջրաքիսներին, որոնք կարող էին մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի կրողներ լինել եւ այն փոխանցել մարդկանց: Դրա նոր ձեւը առաջացնում է հակամարմինների թույլ արտադրություն, ինչը կարող է խոչընդոտել պատվաստանյութերի մշակման ջանքերին: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի խոսքով՝ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է 207 տնտեսություններում, որոնցից 67-ն արդեն կորցրել են իրենց կենդանիներին: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ջրաքիսների մուտացիայի ենթարկված կորոնավիրուսն ամռան սկզբից մինչեւ հոկտեմբերի կեսերը հայտնաբերվել է երկրի հյուսիսային մասում 214 մարդու մոտ: «Արագ գործելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Դանիայի իշխանությունները հաղորդեցին ջրաքիսների բուծման տնտեսություններում կորոնավիրուսի զանգվածային բռնկումների մասին: Բրիտանացիների անվտանգությունը պահպանելը կմնա մեր գերխնդիրը»,- գիշերը Twitter-ում գրել է տրանսպորտի նախարար Գրանտ Շեպպսը: Նոր կանոններն ուժի մեջ են մտել շաբաթ օրը առավոտյան 4-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր