00:00:00

Եկատերինբուրգում տղամարդը տանը երեկույթի ժամանակ իրագործել է զանգվածային սպանություն եւ ինքնասպան է եղել

18:24, 07 նոյեմբեր 2020 Աշխարհ

Եկատերինբուրգում Սոցիալիստական փողոցի շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել զանգվածային կոտորած։ Միջադեպի հետեւանքով ընդհանուր 5 մարդ է զոհվել, այդ թվում չարագործը։ Baza տելեգրամ ալիքը հայտնում է, որ զանգվածային սպանությունը կատարվել է լույս շաբաթ գիշերը։ Ավելի ուշ բնակարանում հայտնաբերել են հրազենային վնասվածքով 4 դի։ Հինգերորդ՝ մարդսապանը, ինքնասպան է եղել։ Գտել են նաեւ նրա դիակը։ Ընդ որում՝ բնակարանից, որտեղ սպանությունը կատարվել է, գրանցվել է ոստիկանություն զանգ՝ օգնության խնդրանքով։ Զանգողը հայտնել է, որ իրեն պատանդ է պահում մի տղամարդ։ «Արագ ժամանած ոստիկանները բացել են դուռը եւ հայտնաբերել վիրավոր անչափահաս աղջկա, իսկ նրա կողքին 4 սպանված մարդու»,- նշված է հաղորդագրության մեջ։ Բնակարանում հայտնաբերվել է նաեւ «Սայգա» կարաբին, որից, ենթադրաբար, մարդսպանը կրակել է, փոխանցում է «ՄԿ»-ն։ Դրանից բացի, բնակարանում է եղել եւս մեկ անչափահաս աղջիկ։ Նա չի տուժել։ Նախնական տեղեկություններով՝ մարդասպանը տեղական մասնավոր պահնորդական ձեռնարկության պահնորդ է, որն աղջիկների հետ ծանոթացել է այգում եւ նրանց հյուր հրավիրել։ Դեռեւս անհայտ պատճառներով երեկույթը վերածվել է սպանդանոցի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր