00:00:00

Հունաստանի ՌԾՆ-ն հայտնել է ամերիկյան ֆրեգատներ ձեռք բերելու մտադրության մասին․ լրատվամիջոց

17:17, 07 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի հետ ավելի ընդլայնված պաշտպանական եւ ռազմավարական համագործակցության շրջանակում Հունաստանի ռազմածովային նավատորմը առաջարկել է նպաստել իր նավատորմի թարմացման նպատակով բազմաթիրախային ցամաքային ռազմական գործողությունների համար ամերիկյան ֆրեգատների գնման մասին անդրազգային համաձայնագրի կնքմանը, հայտնում է Kathimerini-ն։ Պարբերականի էքսկլյուզիվ հաղորդագրությամբ՝ այս առաջարկն ամբողջությամբ համապատասխանում է կառավավարության հայտարարած  ռազմավարական նպատակներին, ընդ որում՝ դրական է դիտվում նաեւ ամերիկացիների կողմից , որոնք ցանկանում են ընդլայնել Հունաստանում իրենց ռազմաարդյունաբերական ներկայությունը։ Առաջարկված միջկառավարական համաձայնագրի կենտրոնում որոշումների փաթեթն է, որի մեջ մտնում է բազմաթիրախային ցամաքային ռազմական գործողությունների համար 4 ֆրեգատների մատակարարումը, 4 ֆրեգատների, գծային նավերի արդիականացումը եւ հունական նավաշինարանների մասնակցությունը FFG(X) տեսակի նոր ամերիկյան ֆրեգատի մշակմանը։ Այս ծրագիրն, ըստ էության, նախատեսում է 2030 թվականին ռազմածովային ուժերի ստեղծում, որը հականավային МХ-60Р ուղղաթիռների մատակարարումների համադրությամբ ընդհանուր առմամբ ամերիկյան ուղղվածության կլինի, նշում է պարբերականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր