00:00:00

Վրաստանում Covid-19-ով պայմանավորված` պարետային ժամ է մտցվում

14:51, 07 նոյեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի հետևանքով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է երկրի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին: «Որոշում է ընդունվել, որ երկուշաբթի օրվանից խոշոր քաղաքներում ժամը 22:00-05:00-ն սահմանափակվելու է տեղաշարժը: Դա վերաբերում է ինչպես հետիոտներին, այնպես էլ մեքենաներին»,- նշել է փոխվարչապետը: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 54 հազար 852 է: Երկրում վարակի հետևանքով մահացել է 441 մարդ, առողջացել` 39 հազար 773 վարակված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր