00:00:00

Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի հերթական ռեկորդը

12:52, 07 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացած ավելի քան 60 հազար մարդ, ինչը հերթական ռեկորդային ցուցանիշն է, հայտնում է երկրի Sante Publique սանիտարական գործակալությունը։ Նախօրեին գրանցվել էր COVID-19-ով վարակված 58 հազարից ավելի մարդ։ Համավարակը սկսվելու պահից երկրում հիվանդացածների ընդհանուր թիվն անցել է 1,6 միլիոնից։ Մահացել է ավելի քան 39,8 հազար մարդ։ Վերջին մեկ շաբաթում հոսպիտալացվել է գրեթե 20 հազար պացիենտ, նրանցից մոտ 3 հազարը ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր