00:00:00

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում 26 ուսուցիչ բերման է ենթարկվել

21:26, 06 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել  26 ուսուցիչ։ «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Կրոնոս» լրատվական կայքին հաղորդում է, որ Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազության կողմից նոյեմբերի 6-ին  բերման են ենթարկվել  Կրթության և գիտության աշխատողների միության 26 անդամ ուսուցիչներ։ Ուսուցիչներին բերման ենթարկելիս ոստիկանները խուզարկել են նրանց սենյակները։ Համապատասխան մարմինների կողմից չի ներկայացվել ուսուցիչներին բերման ենթարկելու որևէ պատճառ։ Ըստ Կրթության և գիտության աշխատողների միության ենթադրությունների՝ ուսուցիչները բերման են ենթարկվել սոցիալական ցանցերում գրառումների և տարբեր միջոցառումներին մասնակցելու համար։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր