00:00:00

Փելոսին հայտարարել է, որ Բայդենը կդառնա ԱՄՆ նախագահ

20:57, 06 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատն ու շուտով կդառնա պետության նոր ղեկավարը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: «Որքան ուրախալի է այսօր ձեզ հայտնել, որ Ջո Բայդենն ունի այդ անհավանական մանդատը: Շատ շուտով նա փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ Ջո Բայդեն: Դա երջանիկ օր է մեր երկրի համար»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ այս առավոտ պարզ է դարձել, որ հենց Բայդեն-Հարիս զույգն է հաղթել Սպիտակ տան համար պայքարում: Սենատոր Քամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր