00:00:00

ՌԴ-ում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա

12:59, 06 նոյեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ Սմոլենսկի մարզի Ելնյա քաղաքում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի կայքին։ Հրդեհը բռնկվել է Ելնյա քաղաքի Բոլշայա Կալուժսկայա փողոցի սեփական տներից մեկում։ Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին։ «Հրդեհը մարելուց հետո հայտաբերվել են հինգ երեխայի և երկու մեծահասակի դիերը», - նշվում է հաղորդագրության մեջ։ 27-ամյա տանտերը մեջքի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ զոհերի թվում են ընտանիքի մայրն ու չորս երեխաները՝ երկու աղջիկ և երկու տղա։ Զոհվել են նաև ընտանիքի բարեկամուհին ու վերջինիս երեխան։ Զոհված երեխաներից ավագը 11 տարեկան էր։ Ընտանիքը հաշվառված է կանխարգելիչ մարմիններում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ անզգուշությամբ մահ պատճառելու փաստով։ Դեպքի վայրում այժմ աշխատում են քննիչներն ու քրեագետները։ Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ տունը ջեռուցվում էր վառարանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր