00:00:00

Մոսկվայում անհասկանալի են անվանել Ալիևի հուզական արձագանքը Լավրովի խոսքերին

10:55, 06 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանը չի հասկանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը: «Ճիշտն ասած, մենք այնքան էլ լավ չենք հասկանում հարգելի Իլհամ Հեյդարովի Ալիևի զգացմունքային արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը: Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութերը կամ ներկայացրել են իրենց մեկնաբանությունը», - ասել է գործակալության աղբյուրը: Աղբյուրը հիշեցրել է նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» թերթին տված Լավրովի հարցազրույցի ճշգրիտ մեջբերումը, որտեղ ռուսական դիվանագիտության ղեկավարը կրկին մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից գրոհայինների ներկայության կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր