00:00:00

Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը. Զոհվել է 3 քաղաքացիական անձ. Արցախի ԱԻՊԾ

13:22, 06 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ, հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։ Դեպքի վայրից լուսանկարները` քիչ հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր