00:00:00

Թրամփը մտադիր է առաջադրվել 2024 թվականի ընտրություններում, եթե պարտվի 2020 թվականին

01:51, 06 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջադրվել 2024 թվականի ընտրություններում, եթե պարտվի 2020 թվականին, BBC-ի եթերում ասել է նրա նախկին խորհրդական Բրայան Լանզը: Նրա խոսքով՝ եթե Հանրապետական կուսակցության առաջնորդը «պարտվի շատ ծանր ընտրություններում», ապա նա կունենա «բոլոր հիմքերը՝ նորից պայքարելու»: Ինչպես գրում է The New York Times-ը, Թրամփն ինքը մասնավոր զրույցում ասել է, որ 2024 թվականին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, չնայած այդ ժամանակ ինքը 78 տարեկան կլինի: Թերթը նշում է նաեւ, որ նա կմնա հանրապետականների անփոփոխ առաջնորդը, նույնիսկ եթե լքի Սպիտակ տունը: Երեքշաբթի ԱՄՆ-ում անցկացվել են համընդհանուր ընտրություններ: Դրանցում ընտրում էին նախագահին եւ փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդին եւ 13 նահանգների ու տարածքների ղեկավարների: Նախագահական մրցավազքի հաղթողը դեռ որոշված չէ: Ըստ Fox News-ի՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ապահովել է ընտրողների ներկայացուցիչներից 214-ի, իսկ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը՝ 264-ի աջակցությունը: Հաղթելու համար թեկնածուն պետք է 270 ձայն ստանա: Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին հավակնում են Ջո Բայդենը եւ Դոնալդ Թրամփը: Արդյունքը մեծապես կախված է «տատանվող նահանգների» արդյունքներից, որտեղ հակառակորդների վարկանիշի տարբերությունը նվազագույն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր