00:00:00

Միչիգանի դատարանը մերժել է ձայների հաշվարկը դադարեցնելու Թրամփի պահանջը

00:04, 06 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ Միչիգան նահանգի դատարանը մերժել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի դիմումը, որով հանարապետական գործչի թիմը պահանջում էր դադարեցնել նախագահական ընտրությունների քվեարկության ձայների հաշվարկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Թրամփի շտաբից հայտնել էին, որ հայց են ներկայացրել Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու մասին՝ որոշումը պատճառաբանելով հաշվարկի ընթացքին հետևելու հասանելիություն չունենալով: «Այս պահանջը մերժվում է»,- հայտարարել է դատավոր Սինտիա Սթիվենսը դատական լսումների ժամանակ: Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ մտադրություն էր հայտնել դատական հայցեր ներկայացնելու բոլոր նահանգներում, որտեղ ձայների հաշվարկի արդյունքում առաջատարը դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր