00:00:00

Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու մի քանի մեքենաներ են խոցվել, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա․ Արծրուն Հովհաննիսյան

02:55, 06 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ անել մեքենաներով և ճեղքում իրականացնել։ Խոցվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդը ամեն կերպ փորձում է ինչ-որ ուղղություններով նույնիսկ ամենաչնչին հաջողությունը գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են»,- նշեց նա։ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մարտերը ռազմաճակատի տարբեր ուղղություններով շարունակվում են, բայց շատ ինտենսիվ չեն․ «Փոքր խմբերի դեմ մարտերն ունեն որոշակի բարդություններ, լայն հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր