00:00:00

Ավստրիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Վիեննայում ահաբեկչության գործով ութ ձերբակալվածներն արդեն դատված են եղել

03:30, 06 նոյեմբեր 2020 Աշխարհ

Նոյեմբերի 2-ին Վիեննայի ահաբեկչության գործով ձերբակալված 15 անձանցից ութը նախկինում դատվածություն են ունեցել: Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի օրը արել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը մամուլի ասուլիսի ժամանակ, որը Twitter- ով հեռարձակել է հանրապետության ՆԳՆ-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իրականացվել է 18 խուզարկություն, 15 մարդ ձերբակալվել է: Նրանցից չորսը արդեն դատապարտվել են ահաբեկչության, երկուսը՝ բռնության բնույթի տարբեր հանցագործությունների համար: Եւս երկու հոգի դատապարտվել են Լինցում՝ պատվի պաշտպանության համար սպանության մեղադրանքով»,- ասել է Նեհամերը: Չորեքշաբթի օրը Վիեննայի ոստիկանապետ Գերհարդ Պյուրստլը հայտնել է, որ Վիեննայում ահաբեկչություն իրականացրած հանցագործի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվածների մեջ կան մի քանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ: Վիեննական գրոհայինի մերձավոր շրջապատից 14 անձանց կալանավորումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին: Նրանց բերման են են թարկել հարցաքննության համար: Նրանց հանդեպ ահաբեկչության կազմակերպմանը մասնակցության կասկածանքով հետաքննություն է տարվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր