00:00:00

ԻԿՊԿ հրամանատար. Իրանը չի հանդուրժի անվտանգության բացակայությունը, որը կարող է սպառնալ իր քաղաքացիների հանգստությանը

22:06, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հինգշաբթի օրը դիտարկել է սահմանները երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու մոտակայքում, հայտնում է IRNA-ն: Ստուգման ընթացքում նրան զեկուցել են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալները: Գեներալն ասել է, որ կայուն անվտանգության ապահովումը Իրանի համար «կարմիր գիծ» է: Սալամին նշել է, որ Իրանը երբեք չի հանդուրժի անվտանգության բացակայությունը, որը կարող է սպառնալ սահմանային շրջաններում իր քաղաքացիների անվտանգությանն ու հանգստությանը։ Նա նաեւ ասել է, որ երկրի անվտանգության եւ պաշտպանական հնարավորությունների ամրապնդումը եւ սահմանային տարածքներում զգոն ներկայության պահպանումը Իրանի օրակարգի հիմնական հարցերից մեկն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր