00:00:00

Հունաստանում ձերբակալել են ԻՊ առաջնորդներից մեկին

21:33, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկին, հայտնում է «Վիմա» թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «ԴԱԻՇ-ի առաջատար անդամներից մեկը միջազգային պահանջով մի քանի ժամ առաջ Տրիպոլի քաղաքում (Պելոպոննեսում) ձերբակալվել է հունական ոստիկանության կողմից: Նա Տաջիկստանի 27-ամյա բնակիչ է, որը մի քանի տարի առաջ ապաստան է ստացել Հունաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հետախուզման «կարմիր օրդերի» համաձայն՝ 2016թ. ձերբակալվածը Թուրքիայով հասել է Սիրիա, որտեղ միացել, մարզվել եւ «Իսլամական պետության» անունից մասնակցել է Սիրիայում եւ Իրաքում ռազմական բախումներին: «Օրդերում» նա բնութագրվում է որպես ԴԱԻՇ-ի ամենաակտիվ անդամներից մեկը, ասված է զեկույցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր