00:00:00

Իրականացվում է Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի․ ՌԴ ԱԳՆ

18:25, 05 նոյեմբեր 2020

Ահաբեկչական կազմակերպությունների անդամները հիմա տեղափոխվում են ղարաբաղյան հակամարտության գոտի, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ստացվող տեղեկություններով՝ ներկայումս իրականացվում է Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որոնց ձեռքերը մինչեւ արմունկները, ինչպես ասել ենք, թաթախված են արյան մեջ»,- ասել է Զախարովան։ Ընդ որում, նրա խոսքով, խոսքը արմատական տրամադրվածությամբ վարձկանների մասին է։ Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը։ Այս ամենը չի կարող չհարուցել Մոսկվայի լրջագույն մտահոգությունը, քանի որ իրավիճակի նման զարգացումը հղի է արդեն Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր