00:00:00

Վարչապետի աշխատակազմից աշխատանքի են հրավիրում

16:32, 05 նոյեմբեր 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է Հանրային կապերի բաժնի ղեկավարի թափուր հաստիքի համար մրցույթ. ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ • Համակարգում է Facebook, Twitter, Instagram, Telegram, Youtube հարթակներում Կենտրոնի կողմից կառավարվող էջերը • Գրում է, խմբագրում և թարգմանում տարբեր նյութեր սոցիալական մեդիա հարթակների համար • Հետևում է պաշտոնական լրահոսին, Կառավարության նիստերին էջերի համար համապատասխան բովանդակություն ապահովելու համար • Մշակում, իրականացնում և կառավարում է կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակների ռազմավարությունը՝ աշխատելով վիզուալ բովանդակություն մշակողի և դիզայների հետ • Սերտորեն համագործակցում է ՊՈԱԿ-ում գործող բոլոր թիմերի հետ՝ հետաքրքիր տեղեկատվություն ստեղծելու նպատակով • Հետևում և վերլուծում է անալիտիկ տվյալները՝ հասկանալու սոցիալական մեդիա արշավների արդյունավետությունն ու կիրառում է ստացված ինֆորմացիան՝ հետագա արշավներն առավել արդյունավետ կազմակերպելու համար • Օպերատիվ կերպով արձագանքում կամ պատասխանում է սոցիալական մեդիայի հարթակների օգտատերերի գրառումներին ու նամակներին։ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿՆԵՐ • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ այլ համապատասխան ոլորտում, • 3 և ավել տարվա փորձ լրագրության, հանրային կապերի կամ հարակից ոլորտներում • 3 և ավելի տարվա փորձ որպես սոցիալական մեդիայի մասնագետ կամ նմանատիպ այլ պաշտոններում, • Facebook, Instagram, Twitter, Telegram, YouTube և այլ սոցիալական մեդիայի հարթակների գերազանց իմացություն, • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն • սոցիալական մեդիայի կառավարման և վերլուծության գործիքների տիրապետում, • սոցիալական մեդիայի արդյունավետ արշավների կազմակերպման փորձ, • սոցիալական մեդիայի արդյունավետության ցուցիչների լավ իմացություն, • ստեղծարար մտածողություն • ուժեղ միջանձնային շփման, կազմակերպչական, հաղորդակցության և ներկայացման հմտություններ, • բովանդակության կերտման ու ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, • ժամանակի լավ կառավարման և միջմարդկային ու հաղորդակցման հմտություններ Թեկնածուները ինքնակենսագրականը ուղեկցող նամակի հետ կարող են ուղարկել [email protected] հասցեին մինչև նոյեմբերի 12-ը`թեմայի հատվածում նշելով PR մասնագետ: Առկայության դեպքում դիմողները կարող են կցել նաև կատարված աշխատանքների պորտֆոլիոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր