00:00:00

Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով. Համբարձումյան

14:45, 05 նոյեմբեր 2020

Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի դասախոս Էդուարդ Համբարձումյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայ ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով»,-գրել է նա: Դիմումում նաեւ ասվում է. «Համալսարանի ղեկավարությունն աշխատակազմը պետք է գիտակցի, որ ուսանողներին ի սրտե նվիրված դասախոսի (գիտությունների թեկնածու, թե ՌԴ-ում, թե ՀՀ-ում ակտիվ գործող ռեժիսոր եւ պրոդյուսեր) մատուցած գիտելիքները եւ ծախսած ժամանակը չի կարելի գնահատել ամսական 9482 դրամ (մաքուր աշխտավարձ)»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր