00:00:00

Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլին»

14:24, 05 նոյեմբեր 2020

Հայաստանի ազգային հեռարձակողը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի Մանկական Եվրատեսիլի այս տարվա մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք Եվրատեսիլի պաշտոնական էջից: Լեռնային Ղարաբաղում (Արցախ) շարունակվող հակամարտության պատճառով տարածաշրջանում հեռարձակողը ի վիճակի չէ ավարտելու պատշաճ նախապատրաստությունները մանկական Եվրատեսիլի 2020-ի համար: Այժմ 12 երկիր կմասնակցի մրցույթին, որը հեռարձակվելու է Լեհաստանից ՝ 2020 թվականի նոյեմբերի 29-ին: Մանկական Եվրատեսիլի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը նշում է. «Հայաստանը մանկական Եվրատեսիլի ամենահաջողակ մասնակիցներից է, որը միշտ եղել է լավագույն տասնյակում: Մենք հասկանում ենք նրանց դուրս գալու պատճառները. դա շատ տխուր է, և մենք կկարոտենք նրանց: Հուսով ենք, որ նրանց նորից կողջունենք 2021 թվականին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր