00:00:00

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել ամրապնդել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում

14:56, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին: «Բացի հետաքննությունից և կանխարգելիչ միջոցառումներից՝ առաջին հերթին անհրաժեշտ է միջազգային համագործակցություն: Իսլամիստական ​​ահաբեկչությունը ցանցավորված է ամբողջ աշխարհում և հավասարապես վտանգավոր է ամենուր: Եվրոպան ընդհանուր մարտահրավերի առաջ է կանգնած, որը մենք կարող ենք լուծել միայն միասին», - ասել է Կուրցը՝ դիմելով Ավստրիայի ազգային խորհրդին: Նա խոստացել է, որ կառավարությունը շարունակելու է անխոնջ աշխատել ճգնաժամը հաղթահարելու համար ինչպես ահաբեկչության, այնպես էլ կորոնավիրուսի դեմ պայքարում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր