00:00:00

Հյուրանոցներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նորմեր. ԱԱՏՄ իրազեկումը

14:20, 05 նոյեմբեր 2020

ԱԱՏՄ-ն իրազեկող հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանված են առանձին նորմեր։ Մասնավորապես․ • Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու: • Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է: • Անհրաժեշտ է ապահովել հերթափոխային աշխատանք: • Ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ պետք է տեղադրվեն տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թ. հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: • Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: • Աշխատատեղերը պետք է կահավորվեն կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար: • Հյուրանոցային տնտեսության օբյեկտում անհրաժեշտ է ապահովել բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ: • Աշխատողները պետք է ապահովվեն դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով: • Ախտահանման աշխատանքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում: Նորմերը սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով։ ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը նաեւ հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցի մեր հայրենակիցները: Թերի լրացված ախտահանման գրանցամատյաններ, առանց ախտահանիչ նյութերի սանհանգույցներ, իրազեկման թերթիկների պակաս, առանց դիմակի հյուրեր․ այսօրինակ թերացումներ են նկատվել ստուգայցերի ընթացքում: ԱԱՏՄ աշխատակիցների կողմից տրվել են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարական»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր