00:00:00

Ջալալ Հարությունյանին կոմայից հանել են․ սա հրաշքների շարքից է. Hraparak.am

17:54, 05 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին չորեքշաբթի օրը անջատել են արհեստական շնչառության ապարատից և արթնացրել արհեստական կոմայից: Քանի որ վնասվածքները հիմնականում վերջույթների այրվածքներ են և գլխի հեմատոմա, առաջին օրերին արհեստական կոմայի մեջ են պահել, որ օրգանիզմը հասցնի վերականգնվել: Կոմայից արթնացնելուց հետո ստուգվել է ՊԲ բանակի նախկին հրամանատարի՝ հաղորդակցվելու, արտաքին ազդակներին արձագանք տալու ունակությունը: Այս առումով բժիշկները որոշակի մտավախություններ են ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կոմայից հանելուց հետո բժիշկները լավատեսորեն են տրամադրված՝ հրամանատարը լիովին հաղորդակցվում է, որևէ հետևանքներ չկան, ինչը շատ հուսադրող է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր