00:00:00

Վարդենիսի ժողովուրդը և տարբեր կառույցներ ձևավորել ենք ապահով թիկունք մեր զինվորականների համար

16:49, 05 նոյեմբեր 2020

Սիրելի՛ հայրենակիցներ, Պատերազմի առաջին իսկ օրերից թիրախավորվեց նաև Գեղարքունիքի մարզը՝ Վարդենիսն իր հարակից գյուղերով և այլ սահմանամերձ բնակավայրեր: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վարդենիսի տարածքային կառույցը՝ ի դեմս համայնքային պատասխանատուների և երիտասարդների, լծվեցին հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին: Նրանք սեպտեմբերի 28-ից առաջնագծում են՝ իրենց մարտական ընկերների կողքին: Մեր քաղաքական առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի մարտական կոչից հետո, տարածքային կառույցը, արդեն ավելի համալրված, կազմավորել է սեփական ջոկատը, և մեկնել է ռազմաճակատ: Կցանկանայի նշել նաև այն ահռելի աշխատանքը, որը կատարում են Վարդենիսի ժողովուրդը և տարբեր կառույցներ, այսպես ասած, ձևավորելով ապահով թիկունք մեր զինվորականների համար: Շնորհակալ ենք ձեր անխոնջ աշխատանքի համար: Աստված պահապան Հայոց բանակի քաջ մարտիկներին Միասին պիտի ջախջախենք ոսոխին  
Բհկ Վարդենիսի տարածքային կառույց

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր