00:00:00

Ի՞նչ է լինելու ԱՄՆ-ում ընտրություններից հետո ԼՂ հակամարտության հարցում. Պարզաբանում է ԱԳ նախարարը

12:36, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ դերակատարությունը եւ ներգրավումը Արցախի հարցում եղել է շատ ակտիվ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն ակնկալիքներ ունի, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Սպիտակ տան դերակատարությունը կարող է փոխվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ես ունեմ առիթն ասելու, որ այդ ակտիվությունը շարունակվելու է: Անկախ ամեն ինչից, մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը ԱՄՆ-ի հետ որպես համանախագահ երկիր, շարունակվելու է: Իրենց դերակատարությությունը լինելու է ակտիվ, ինչպես ակտիվ է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից»,-ասաց նա՝ նկատելով, որ համանախագահների ներգրավվածությունը սկսվում է շատ բարձր մակարդակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր