00:00:00

«Ֆրանսիան պայքարում է իսլամիստական ծայրահեղականության, այլ ոչ թե ընդդեմ իսլամի»․Մակրոն

12:47, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը պայքարում է իսլամիստական ծայրահեղականության, այլ ոչ թե իսլամի դեմ՝ հակադարձելով Financial Times-ի հոդվածին, որը, ինչպես պնդել է Ֆրանսիայի նախագահը, սխալ է մեկնաբանել իր խոսքերը։ Նախօրեին հրապարակված նամակում Մակրոնը հայտարարել է, որ բրիտանական թերթն իրեն մեղադրել է «նախընտրական նպատակներով ֆրանսիացի մահմեդականներին անարգելու և նրանց նկատմամբ կասկածամտության մթնոլորտ ստեղծելու համար»։ «Ես ոչ մեկին թույլ չեմ տա պնդել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են մուսուլմանների նկատմամբ ռասիզմը»,- գրել է նա: 2015-ից ի վեր Ֆրանսիայում իսլամական ահաբեկչական հարձակումների ալիքի մասին խոսելիս Մակրոնը նկատել է, որ Ֆրանսիայում «ծայրահեղականության համար դեռևս նպաստավոր միջավայր կա»։ «Որոշ շրջաններում և համացանցում արմատական իսլամի հետ կապված խմբերը մեր երեխաներին Հանրապետության նկատմամբ ատելություն են սովորեցնում՝ կոչ անելով անտեսել իրենց երկրի օրենքները: Ահա թե ինչի դեմ է պայքարում Ֆրանսիան՝ ատելության և մահվան, որը սպառնում է իր երեխաներին, բայց ոչ երբեք իսլամի։ Մենք դեմ ենք խաբեությանը, մոլեռանդությանը, բռնի ծայրահեղականությանը, այլ ոչ թե կրոնին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։ Ավելի վաղ Financial Times-ի թղթակցի կողմից հրապարակված հոդվածում ասվում էր, որ Մակրոնի կողմից «իսլամական անջատողականության» դատապարտումը կարող է «թշնամական միջավայր» ստեղծել ֆրանսիացի մահմեդականների համար: Ավելի ուշ հոդվածը հեռացվել է թերթի կայքից՝ պատճառաբանությամբ, որ այն պարունակել է «թյուր տեղեկություններ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր