00:00:00

Եվրահանձնաժողովը կազմել է Թուրքիայի դեմ հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը

12:26, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

Եվրահանձնաժողովը կազմել է հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են հարվածել Թուրքիայի զբոսաշրջային եւ տրանսպորտային հատվածներին, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։ ԵՄ առաջնորդները պետք է դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշեն՝ Անկարայի դեմ արդյոք սահմանելո՞ւ են պատժամիջոցներ։ ԵՄ-ն նախօրեին Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում գազահետախուզական նավի առաքելության երկարաձգման մասին Թուրքիայի հայտարարությունը դատապարտել էր որպես «խորը ափսոսանք հարուցող»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը «բարեխիղճ երկխոսության եւ միակողմանի գործողություններից զերծ մնալու» կոչ է արել՝ լիցքաթափելու համար արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը, որը խաթարում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր