00:00:00

ԱՄՆ-ում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը քննադատել է Թրամփի հայտարարությունները

10:45, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը քննադատել է ԱՄՆ նախագահ եւ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Կազմակերպության հայտարարությամբ հրապարակայնորեն պնդելով ընտրություններում խախտումների մասին՝ նա սասանում է ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը, հայտնում է «Կոմերսանտը»։ «Պարբերական խախտումների վերաբերյալ ոչ մի բանով չհիմնավորված կասկածները, հատկապես գործող նախագահի կողմից եւ արված քվեարկությունից հետո գիշերը, սասանում են ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հանրության վստահությունը»,- ասել է ԱՄՆ-ում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը։ Կազմակերպությունն իր հայտարարության մեջ նշել է, որ պարոն Թրամփն իր ծառայողական հնարավորություններն օգտագործել է նախընտրական քարոզարշավի ժամանակ։ ԵԱՀԿ հայտարարությամբ ԱՄՆ-ում քվեարկության ժամանակ խախտումների ապացույցներ չկան, իսկ նախօրեին անցկացված քվեարկությունը մրցակցային էր եւ լավ կազմակերպված։ ԱՄՆ-ում ԵԱՀԿ առաքելությունը կոչ է արել շարունակել ձայների հաշվարկը․ Թրամփի շտաբն ավելի վաղ մի քանի հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով այն դադարեցնել կուսակցական դիտորդների աշխատելու ժամանակ հնարավոր խախտումների պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր