00:00:00

Ստեփանակերտում «Արմենպրես»-ի թղթակիցն այլ լրագրողների հետ ընկել է հրետակոծության տակ

21:43, 04 նոյեմբեր 2020

Ժամը 19:00-ի սհմաններում Ստեփանակերտում հրետակոծության տակ են ընկել «Արմենպրես»-ի թղթակիցն ու այլ լրագրողներ: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը: Ըստ աղբյուրի, դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաև օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական խումբը ստիպված է եղել պատսպարվել հարևան շենքերից մեկի ռմբապաստարանում: Աղբյուրը նաև հայտնում է, որ Ստեփանակերտի՝ երեկոյան ժամերի հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է բնակելի առանձնատան բակում` վնասելով քարե պարիսպը, ինչպես նաև պայթյունի ալիքը կրնկահան է արել դռներն ու փշրել պատուհանները: Տանը գտնվել է վատառողջ տարեց մարդ և որդին: Բարեբախտաբար որդին միայն քերծվածքներ է ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր