00:00:00

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները. ԱՀ ՄԻՊ

21:13, 04 նոյեմբեր 2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետեւանքների վերաբերյալ տվյալները: «Մինչեւ նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին եւ 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 123 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են: Արցախի Հանրապետության 170 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային եւ արտադրական նշանակության օբյեկտներ: Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում»,- հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր