00:00:00

Ադրբեջանն ասել է՝ հայերը ճիշտ չեն ասում, այդտեղ չգործող կառույց է եղել. ՀՀ ՄԻՊ-ը՝ Շուշիի Մայր տաճարի հրթիռակոծման մասին

22:35, 04 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Շուշիի Մայր տաճարի հետ կապված մենք հստակ ցույց տվեցինք, որ նրանք նախապես իմացել են՝ այդտեղ խաղաղ բնակիչներ կան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ պատերազմական հանցագործության կարեւորագույն հատկանիշներից է, երբ նախապես ծրագրված սպանություն է կատարվում։ Անդրադառնալով Շուշիի Մայր տաճարի հրթիռակոծմանը՝ Թաթոյանն ասաց. «Առաջինի դեպքում Արցախի ՄԻՊ-ից ես ճշտեցի, իրականում այդ ժամին նկուղում եղել են բժիշկներ եւ բուժծառայություններ են մատուցել։ Երբ խոսեցի միջազգային գործընկերների հետ, ինձ ասացին՝ գիտեք, նրանք ասում են, որ այդտեղ ընդամենը չգործող կառույց է եղել եւ հայերը ձեզ ճիշտ չեն ասում։ Ես ներկայացրի փաստերը, որ դա իրականում այդպես չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր