00:00:00

Քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է 46 զոհված, 144 վիրավոր, վնասվել է 13800 անշարժ գույք. ԱՀ ՄԻՊ

13:18, 04 նոյեմբեր 2020

Մեր փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրել ենք 46 զոհված քաղաքացիական անձ և առնվազն 144 վիրավոր: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Մի շարք այլ դեպքեր էլ կան, երբ հակառակորդը ներխուժել կամ դիվերսիոն հարձակում է գործել բնակավայրեր, բայց քանի որ ռազմական գործողություններ են ընթանում` չենք կարողացել մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները: Քաղաքացիական օբյեկտների շրջանում, նախնական հաշվարկներով, 13800 անշարժ գույք է վնասվել. բնակարաններ, տներ, 3100 քաղաքացիական ենթակառուցվածքներ, արտադրական օբյեկտներ, հանրային նշանակության հաստատություններ, 2100 մեքենա կամ շարժական գույք է վնասվել»,- հայտնեց ԱՀ ՄԻՊ-ը: Արտակ Բեգլարյանը նշեց, որ սրանք համեստ հաշվարկներ են` թվերը կարող են շատ ավելին լինել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր