Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, կորոնավիրուսային հիվանդության բարդացումներով պայմանավորված՝ 353 մարդ է մահացել վերջին մեկ օրում, որը մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Մահացության մակարդակը մասնագետները բացատրում են վարակակիրների թվի աճով: Այնուամենայնիվ, տոկոսային հարաբերակցությամբ մահացության մակարդակն այժմ ավելի ցածր է, քան գարնանը: