00:00:00

Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան կենտրոնը

02:12, 04 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ «Սմերչ» կայանքից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Կան տուժածներ։ Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան կենտրոնը: Այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ կեսօրին մոտ հյուսիսային հատվածում, Քարվաճառի ուղղությամբ փորձել են դիակները հանելու պատրվակով, դիվերսիոն ներթափանցման փորձ անել. «Երեկ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի վրա հրթիռակոծումն իրականացվել էը հրետանային միջոցով` ոչ մեծ տրամաչափի», - ասաց նա։
Հովհաննիսյանն ասաց, որ մարտերն ընթանում են, մարտերը շատ սաստիկ չեն, մեր զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակին։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր